Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ: Նման իրավիճակից խուսափելու նպատակով պարբերաբար մաքրվում և արդիականացվում են գործող հեղեղատար համակարգերը:

Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ:

Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում: Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ տարիների ընթացքում սակավացող գրունտային հողերի արդյունքում է առաջացել անձրևաջրերի կուտակումների խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]